Անօրենը անպատիժ չի մնա (հեքիաթ)
Անօրենը անպատիժ չի մնա Անօրենը անպատիժ չի մնա | |
---|---|
Հեղինակ | Հայկական ժողովրդական |
Ժանր | Հեքիաթ |
Լեզու | Հայերեն |
Անօրենը անպատիժ չի մնա, հայկական ժողովրդական հեքիաթ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը պատմում է մի դաժան ու կամակոր թագավորի մասին։ Մի օր նա կանչում է իր ծառաներին ասում, որ ով իր հարցերին պատասխան չտա, նրա գլուխը կկտրի[1]։ Մեկին հարցնում է. «Աստված ո՞ր կողմն է», մյուսին` թե. «Աստված ի՞նչ է մտածում», մեկին էլ հարցնում է. «Երկնքում քանի՞ աստղ կա»։ Ծառանեը մնում են զարմացած, կանգնած։ Ու պատասխան չեն գտնում, որ տան։ Խնդրում են գնան աշխարհ պտտեն, միգուցե կարողանան հարցերին պատասխան գտնել։ Թագավորն համաձայնում է։ Ծառաները գնում են երկրից երկիր ման գալիս, մարդկանց հարցուփորձ անում, բայց թագավորի հարցերի պատասխանը չեն գտնում։ Մեկ ամիսը հենց լրանում է, հետ են գալիս։ Թագավորը տեսնում է, որ առանց պատասխան են հետ եկել, բարկանում է, և դահիճներին հրամայում, որպեսզի տանեն կախաղան հանեն, կրակի մեջ վառեն, մոխիրը քամուն տան։ Այդ ժամանակ մի մարդ էր անցնում այդ կողմերով։ Նա զարմացած հարցնում է, թե այդ մարդկանց ինչո՞ւ են կախում։ Դահիճներն ասում են, որ թագավորն երեք հարց է տվել, չեն կարողացել պատասխանել։ Ճամփորդը հետաքրքրվում է այդ հարցերով։ Խնդրում է իրեն տանել թագավորի մոտ, նա պատասխան կտա նրան ու կազատի ծառաներին։ Այս խոսքերը գնում, թագավորին են հասնում։ Թագավորը կանչում է այդ մարդուն, իր հարցերը տալիս, ճամփորդը պատասխանում է երկու հարցին։ Երրորդ հարցը երբ տալիս է, ճամփորդն ասում է` քո թագավորությունը վեց ժամով բախշի ինձ, ես քեզ ասեմ պատասխանը։ Թագավորը վեր է կենում, թագավորական շորերը հանում, տալիս է ճամփորդին, թագը դնում գլխին, ինքն էլ աղքատի շորերը հագնում, կանգնում նրա առաջ։ Երրորդ հարցին, որն էր «Աստված ի՞նչ է մտածում», ճամփորդը պատասխանում է, որ Աստված մտածում է թագավորության կեսն առնի ու իրեն տա։ Դրանից հետո նա կանչում է դահիճներին ու հրամայում, որ թագավորի գլուխը կտրեն։ Այս արդար դատաստանը տեսնելուց հետո մարդիկ աղքատ ճամփորդին դարձնում են թագավոր[2]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թագավոր
- Դահիճներ
- Ծառաներ
- Ճամփորդ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Արտաշես Նազինյան, Երևան, 2004, էջ 59
- ↑ Նույն տեղում, էջ 60